Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»

«Եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»
24.10.2013 | 12:42

ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի` 2013 –ի տնտեսական աճին: «Աճի տեմպը շարունակում է անկում ապրել` 3.2 տոկոս: Օգոստոսին 3.8 էր, իսկ տարեսկզբին` 9 տոկոս: Հայաստանը գահավիժում է»,- գրել է նախկին վարչապետը: Վերջինիս գնահատմամբ, վերջին վեց տարիների ընթացքում մեր երկրի «տնտեսական աճի տեմպը 3 անգամ զիջել է համաշխարհային միջինին, իսկ մենք մեր զարգացման մակարդակով համաշխարհային միջինից երեք անգամ ցածր ենք»: Բագրատյանը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Արժույթի միջազգային հիմնադրամը համաշխարհային տնտեսության աճը այս տարվա համար գնահատում է «3. 3- 3.8 տոկոսի միջակայքում», որից հետևում է, որ «Հայաստանը կրկին ունենալու է աշխարհի միջինից ցածր ցուցանիշ»: Ըստ Բագրատյանի մեկնաբանման, համաձայն տնտեսագիտության հայտնի կանոնի, ներդրումների սահմանային արտադրողականությունը Հայստանում պետք է երեք անգամ ավելի բարձր լինի: «Եթե այս երկրում լիներ մի պատասխանատու նախագահ կամ քաղաքական ուժ, պետք է հրավիրեր կառավարությանն ու ասեր` հապա բացատրի` ինչո՞ւ Հայաստանի տնտեսական աճը 10 և ավել տոկոս չէ (երեք անգամ ավել չէ համաշխարհային միջինից): Բայց նման նախագահ ու պատասխանատվություն կրող քաղաքական ուժ մենք չունենք: Ի վերջո, եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը (իշխանությանը), ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ